Հայաստանը շուտով կունենա տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը![]() 28 սեպտեմբերի 2012 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ: Ինչպես հայտնում է ՏԿՆ լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի և հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման և տեղակայման, ինչպես նաև տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը: Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան» Տեղեկատվական արբանյակային համակարգերը ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական "Գեյզեր-Տելեկոմ" ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը: Այս համաձայնությունների արդյունքում Հայաստանը առաջին անգամ ունենում է տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար: "Ռոսկոսմոսի" տնօրեն Վ.Պոպովկինը դրական է արձագանքել նաև հայ գրատպության 500-ամյակի և դրա հետ կապված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ հայկական այբուբենը տիեզերք ուղարկելու Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությանը: Վ. Պոպովկինը ողջունել է այս ծրագիրը և առաջարկել այն իրականացնել ռուսական տիեզերանավի մոտակա առաջին իսկ թռիչքի ժամանակ` հոկտեմբերի 31-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |