ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԳՏՆՈՒՄ Է ԲԱՆԱՁԵՎԻ ՀԵՂԻՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնային խորհրդարանի կուսակցական խմբերը հազվագյուտ միաբանություն եւ համերաշխություն են ցուցաբերել «1915 թվականի ապրիլի 24-ի կոտորածի 90-րդ տարեդարձի կապակցությամբ հայերի հիշատակի օր. Գերմանիան պետք է աջակցի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը» բանաձեւի նախագծի նկատմամբ: Այս մասին հայտարարել է գերմանական խորհրդարանի պատգամավոր, համապատասխան բանաձեւի հեղինակ, Բունդեսթագում Գերմանա-Կովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Քրիստոֆ Բերգները, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով` այսպիսով, ՔԺՄ եւ ՔՍՄ-ն մտադիր են կանխապես ապահովել Բունդեսթագի այլ քաղաքական խմբակցությունների աջակցությունը` ապրիլին բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ: «Մենք վստահ ենք, որ հանդես կգանք մեկ, կամ էլ նույնիսկ մի քանի կուսակցական խմբերի հետ համատեղ նախաձեռնությամբ»,- նշել է Ք.Բերգները` ավելացնելով, որ քանի որ ծրագրերում նախատեսված չի եղել մեծ արդյունքների հասնել, քան նախատեսված է եղել ի սկզբանե, նախաձեռնության հետագա լոբբինգը չի քննարկվել: Համապատասխան բանաձեւը կարող է ընդունվել հուլիսին խորհրդարանի արձակուրդ մեկնելուց առաջ: Խոսելով ՔԺՄ եւ ՔՍՄ-ի` Թուրքիայի ԵՄ-ին լիիրավ անդամակցության հեռանկարներին եւ Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարցի արդիականությանը հնարավոր փոխակապակցվածության մասին, բանաձեւի հեղինակն ասել է, որ խմբակցությունը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ եւ ի օգուտ` Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելուն, ինչն ավելի ցածր է ԵՄ-ին անդամակցելու կարգավիճակից: «Մենք գտնում ենք, որ մեր նախաձեռնության կողմից բարձրացված խնդիրը կապված չէ այն հարցի հետ` Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, թե կստանա արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ»,- հայտարարել է Ք.Բերգները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---