Է. Նալբանդյանն իր հույն պաշտոնակցի հետ Նյու Յորքում քննարկել է Հայաստան – ԵՄ համագործակցությունը![]() 29 սեպտեմբերի 2012 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ: Նախարարները քննարկեցին անցյալ տարի ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը և այդ շրջանակներում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացին: Հունաստանի արտգործնախարարը ներկայացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |