«Էրեբունի» թանգարանում բացվել է հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդես![]() 29 սեպտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին միացավ «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով՝ ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում կներկայացված են 50-ականներին և այսօր հայտնաբերված շուրջ 155 գտածոներ, որնցից 153-ը ցուցադրվում են բացառապես առաջին անգամ: «Սա մասնագիտական արշավախմբի աշխատանքի արդյունքն է: Այս համագործակցությունը կարևոր փուլ է, բայց վերջինը չէ, որովհետև առաջին քառամյա փուլին շուտով հաջորդելու է ևս մեկ քառամյա փուլ: Այս իրադարձությունը լավագույնս ապացուցում է Հայաստանի ներդրումը եվրոպական և համաշխարհային քաղաքակրթության մեջ»,- իր ելույթում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Ցուցահանդեսն ուղեկցվում է տասը թեմատիկ եռալեզու պաստառներով, որոնք պատմում են Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրման բարդությունների մասին: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 29-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |