Հայրենադարձությունը խթանելու նպատակով ստեղծվել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօրվանից պաշտոնապես գործում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը և հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռաֆիի Կասարջյանը, Ավետիք Չալաբյանը, Սեմ Սամուելյանը և Արտաշես Շիրիկյանը այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին հիմնադրամի բացման մասին: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նպատակն է օգնել և խթանել հայերի վերադարձը հայրենիք: Հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը ներկայացրեց այն երեք ծրագրային ուղղությունները, որոնցով աշխատելու է հիմնադրամը: Ըստ տնօրենի՝ իրենք սփյուռքում ակտիվորեն ներկայացնելու և տարածելու են հայրենադարաձության գաղափարը, աջակցելու են հայ հասարակաության մեջ այն անձանց իտեգրմանը, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք և խթանելու են հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականության և հասարակական միջավայրի ձևավորմանը: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Սփյուռքի մի խումբ շահագրգիռ և կայացած մասմնագետների և հասարակական գործիչների ջանքերով: Արդեն գործում է նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կայքը, որը ներակյացնում է տեղեկություններ այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք կամ արդեն վերադարձել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |