Հայրենիք վերադարձող 5000 հայը ապահովում է 2 տոկոս տնտեսական աճ29 սեպտեմբերի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայրենադարձությունը Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Հայրենիք վերադարձող 5000 հայը ապահովվում է 2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նորաստեղծ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: Նշենք, որ այսօրվանից պաշտոնապես գործում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը , որի նպատակն է օգնել և խթանել հայերի վերադարձը հայրենիք: Ասուլիսի մյուս բանախոսը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սեմ Սամուելյանը, ասաց, որ Մերձավոր Արևելքի հայկական համայնքները քայքայվում են, և Հյաաստանում ամեն ինչ պետք է արվի, որ հայերը վերադառնան և ինտեգրվեն հայ հասարակությանը: Ավետիք Չալաբյանը նշեց, որ թեև Հայաստանում արտագաղթողների թիվը անհամամատ ավելի շատ է, քան ներգաղթողներինը, բայց պետության և նման հիմնադրամների համագործակցության արդյունքում կարող է դրական տեղաշարժ նկատվել. «Եթե համամատենք վերջին 20 տարվա ընթացքում արտագաղթողների ու ներգաթողների թվերը, ստացվում է, որ 100 գնացած մարդու փոխարեն վերադարձել են 2-ը: Սակայն այսօր Հայաստանը վերադառնալու հնարավորություն է տալիս: Տարբեր ոլորտներում աշխատատեղեր կան, որտեղ մասնագետների կարիք կա: Մենք կարծում ենք, որ ժամանակի առումով հիմնադրամի ստեղծումը տեղին է՝ հաշվի առնելով Սիրիայի իրադարձությունները, թեև մենք այս ամնեը նախաձեռնել էինք դեռ մեկուկես տարի առաջ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |