ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ՀԱՅԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Կուբանի իրավապահ մարմինները չեն կատարել Նովոռոսիյսկում անվտանգությունը ապահովելու եւ Նովոռոսիյսկի հարեւան շրջաններից կազակներին քաղաք չթողնելու վերաբերյալ իրենց խոստումները, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ինչպես հաղորդել են Նովոռոսիյսկի Հայկական մշակույթի «Լույս»ընկերությունում, անվտանգության երաշխիքները տրվել են մարտի 22-ի առավոտյան քաղաքապետի մոտ կայացած արտակարգ նիստի ժամանակ: Հանգստություն պահպանելու կոչերը ուղղված են եղել հայկական, հունական համայնքների եւ կազակության ներկայացուցիչներին: Սակայն, նույն օրվա երեկոյան մի քանի ավտոբուսներով քաղաք են մտել կազակների խմբեր, տարբեր տվյալներով 100-200 հոգի, եւ անկարգություններ են կատարել քաղաքաի Ցեմդոլինա թաղամասում: Նույն աղբյուրի համաձայն, Նովոռոսիյսկի հայկական համայնքը տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մտադիր է կոչով դիմել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---