ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

PanARMENIAN.Net - Սլովենիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դմիտրի Ռուպելը մարտի 30-ին կայցելի Հայաստան, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Այցի ընթացքում նախատեսնվում են Դմիտրի Ռուպելի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի ղեկավար Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Հնարավոր է, որ կկայանա ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:
 Ուշագրավ
---