Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ պատգամավորները կքվեարկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ բոլոր պատգամավորները մեկ մարդու նման կքվեարկեն ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին ԲՀԿ խմբակցության խորհրդակցությունից առաջ: Ինչ վերաբերվում է այդ հարցի շուրջ այլ խմբակցությունների դիրքորոշմանը, ապա, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, նա ծանոթ չէ դրանց հետ: «Ցանկացած պատգամավոր կքվեարկի իր խղճից ելնելով: Քվեարկությունը փակ է, և ես հուսով եմ, որ կհաղթի տրամաբանությունը»,- նշել է նա: «Ներկայացված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն և իրենց մեջ պարունակում են ուղիղ քաղաքական ենթատեքստ»,- ասել է նա: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |