Մարիա Շառապովան սատարում է WTA-ին՝ կանանց թենիսում բղավոցների դեմ պայքարում![]() 1 հոկտեմբերի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Ռուս թենիսիստուհի Մարիա Շառապովան, որը հայտնի է խաղերի ժամանակ իր բղավոցներով, սատարում է Թենիսի կանանց ասոցիացիային՝ WTA-ին, կանանց թենիսում բղավոցների դեմ պայքարում: WTA ներկայացուցիչները մտադիր են մրցավարներին հատուկ սարքեր տրամադրել խաղերի ժամանակ աղմուկի մակարդակը չափելու համար, ինչպես նաև դաստիարակչական աշխատանք անցկացնել թենիսի մանկական ակադեմիաներում: Շառապովան, որի բղավոցները համեմատելի են անցնող գնացքի աղմուկի հետ, սատարում է դրան: «Որքան ինձ հիշում եմ, ես միշտ բղավել եմ խաղի ժամանակ: Ինձ ոչ ոք խորհուրդ չի տվել ինչպես ինձ պահել, սա ուղղակի սովորություն է: Ես կողմ եմ WTA նախաձեռնությանը: Թենիսի ակադեմիաներում հարկարվոր է սովորեցնել շնչառական տեխնիկա, քանի որ հասուն տարիքում շատ դժվար է ձերբազատվել այդ սովորությունից»,-մեջրեբում է նրա խոսքը rsport.ru-ն: --ԿԱ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |