ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ23 մարտի 2005 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Պրյախինը Ռոբերտ Քոչարյանին ծանոթացրել է երեւանյան գրասենյակի 2005 թվականի գործունեության հիմնական ուղղությունների մասին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ Ընտրական օրենսգրքի կատարելագործմանը եւ Սահմանադրության բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Հայաստանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պրյախինին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնադրման հնգամյակի կապակցությամբ եւ մաղթել աշխատանքային հաջողություններ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |