Հայկական ներկայացումն արժանացել է «Բելայա վեժա» փառատոնի «հանդիսատեսի համակրանքին»

Հայկական ներկայացումն արժանացել է «Բելայա վեժա» փառատոնի «հանդիսատեսի համակրանքին»

PanARMENIAN.Net - Լալա Մնացականյանի բեմադրած Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումն արժանացել է «Բելայա վեժա» փառատոնի «հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Փառատոնն անցկացվում է բելառուսական Բրեստ քաղաքում:

Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արտիստուհին նշեց, որ հանդիսատեսը 20-25 րոպե հոտնկայս ծափահարում էր:

Փառատոնի կազմակերպիչները նաև զարմացած էին, որ ներկայացման մեջ ներգրավված են երկրորդ կուրսի ուսանողներ:

Փառատոնի կազմակերպիչները ստիպված էին մինչ փառատոնի ավարտը մրցանակը հանձնել նրանց: Ներկայացման ժամանակ դահլիճում միայն 8 հայ է ներկա եղել:

Ասուլիսին ներկա երիտասարդ դերասաններից մեկն էլ նշեց, որ դահլիճում ներկա ադրբեջանցի մասնակիցները ցուցադրաբար դուրս են եկել դահլիճից` տեսնելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունը:

Բեմադրությունը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին: Կարել Չապեկը 20-րդ դարի չեխ ականավոր արձակագիր և դրամատուրգ է: «Մայրը» պիեսի գաղափարը հեղինակին հուշել է նրա կինը:

Պիեսի հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն, որտեղ մայրն ամեն գնով փորձում է պաշտպանել իր զավակներին, և մայրական անսահման սերը պայքարի մեջ է մտնում պարտքի գիտակցության հետ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---