2012թ. երրորդ եռամսյակում 4,5 տոկոսով նվազել է սպառողների վստահությունը բիզնեսի հանդեպ

2012թ. երրորդ եռամսյակում 4,5 տոկոսով նվազել է սպառողների վստահությունը բիզնեսի հանդեպ

PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է (102.9%): Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 104,4 տոկոս, և սպասարկման ոլորտում՝ 110,2 տոկոս, ասվում է ԿԲ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նույնպես աճել է՝ 108.8%: Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ սպասարկման ոլորտի` 89,1 տոկոս:

Սպառողների վստահության ինդեքս. 2012թ. երրորդ եռամսյակում նվազել է 4,5%-ով՝ 2011թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ ընթացիկ տարվա նախորդ եռամսյակի համեմատ սպառողների վստահության ինդեքսն աճել է 2,9 տոկոսով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---