Վ.Օսկանյանը հայտարարել է, որ փոխանցել է իր ստացած գումարը «Սիվիլիթասի» հաշվին![]() 1 հոկտեմբերի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը խորհրդարանում նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ շաբաթ երեկոյան արդեն փոխանցել է HUNTSMAN BUILDING PRODUCTS հիմնադրամի և Հանթսման ընտանիքի իրեն փոխանցած միջոցները «Սիվիլիթասի»հաշվին: «Գումարը համարժեք է մայր գումարին, գումարած տոկոսները»,-ասել է նա: Օսկանյանը նշել է, պատասխանելով դատախազի մեղադրանքներին, որ եթե Հանթսմանները ցանկանային, կարող էին ժամանակին ողջ գումարը փոխանցել «Սիվիլիթասի» հաշվին: Ըստ նրա, մինչ իր անձնական հաշվին Հանթսմանների դրամական փոխանցումը, նա տարբեր հաշիվներում ուներ 410 000 դոլար, որից 370 000 փոխանցել է այն հաշվին, որտեղ արդեն կային Հանթսմանի գումարները: Ըստ ԱԳ փոխնախարարի, նրա ընտանիքը տասնամյակներ շարունակ ոսկերչությամբ է զբաղվել ու ադամանդներով, և Հայաստան տեղափոխվելուց ի վեր նա իր անձնական միջոցներից է օգտվել: «Հայաստանում ես բիզնեսով չեմ զբաղվել, ու իմ աչքը կուշտ է: Սա նույնիսկ փոթորիկ է ոչ թե մեկ բաժակ ջրում, այլ փոքրիկ մատնոցում»,-հայտարարել է Օսկանյանը՝ հավելելով, որ վայել չէ 10 տարի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած մարդուն նման հարցեր տալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |