Վարդան Օսկանյանը համեմատել է իր գործը ստալինյան ժամանակների վարույթների հետ![]() 1 հոկտեմբերի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով խորհրդարանում իրեն պատգամավորական անձեռնմխելիութունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, համեմատել է իր գործը ստալինյան ճնշումների հետ: «Մենք ասես վերադարձել ենք 1937 թվական «Մարդ լինի` հոդված կգտնենք» ստալինյան ձևակերպումին: Այստեղ կա մարդ, կա հոդված, բայց չկան փաստեր»,- ասել է նա: Օսկանյանը հավելել է, որ ի տարբերություն գործող իշխանությունների, «չի բերել պարտքեր և վարկեր, փողեր «ետ չեմ գլորել», այս երկիր եմ բերել անհատույց դրամական օգնություն»: Նա նշել է, որ այդ գործն ուղղված է ֆինանսական օգնության դեմ, որը գալիս է Հայաստան, այդ թվում նրա անձնական որակների և իր նկատմամբ վստահության շնորհիվ, արտասահմանյան գործընկերների կողմից: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |