Միթ Ռոմնին հերթական անգամ քննադատել է Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում

Միթ Ռոմնին հերթական անգամ քննադատել է Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հերթական բանգամ խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Այսօր «Ուոլլ սթրիթ ջըրնըլ» պարբերականում հրապարակված հոդվածում Ռոմնին կոչ է արել նոր ռազմավարություն մշակել տարածաշրջանի երկրների նկատմամբ:

ԱՄՆ նոր մերձավորարևելյան քաղաքականության հիմքում, ըստ նրա, պետք է ընկած լինի տարածաշրջանային դաշնակիցների աջակցությունը և Իրանի նկատմամբ ավելի խիստ վերաբերմունքը:

Ռոմնիի կարծիքով, տարածաշրջանում հաջող քաղաքականություն վարելու համար ԱՄՆ-ն պետք է ունենա հզոր տնտեսություն և հզոր ԶՈւ, իսկ ներկայիս նախագահի գործողությունները դրան չեն նպաստում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---