Նյու Յորքում տեղի կունենա Ջոն Լեննոնի նկարների ցուցահանդեսը![]() 2 հոկտեմբերի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - «Ջոն Լեննոնի գեղարվեստական գործերը»(The Artwork of John Lennon) ցուցահանդեսը թույլ կտա հանրությանը ծանոթանալ լեգենդար «Բիթլզի» առաջնորդի ստեղծագործական կյանքի քիչ հայտնի կողմերին: Ինչպես հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, ցուցադրությունը կբացվի այս շաբաթ Նյու Յորքում և նվիրված է հայտնի երաժշտի ծննդյան 72-ամյակին: Այցելուներին կներկայացվեն մոտ 100 նկարներ, ծաղրանկարներ ու կոմիքսներ, որոնք Լեննոնն արել է 1964-80 թվականներին: Ցուցահանդեսի կազմակերպիչներից է երգչի այրին՝ Յոկո Օնոն: Աշխատանքների մի մասը երբեք չի ներկայացվել հանրությանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |