ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ![]() 2 հոկտեմբերի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նշեց, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները: Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի Մունը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի և Դուրբանի գագաթաժողովների լույսի ներքո կարևորեց մինչև 2015 թ. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին: Բան Կի Մունը գոհունակություն հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |