Վարդան Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից![]() PanARMENIAN.Net - Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում որոշվեց, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Գլխավոր դատախազի օրերս ԱԺ ներկայացրած միջնորդության քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, կողմ` 64, դեմ` 6 և անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |