ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՐԱՐԱՏԻ ՎՐԱ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ26 մարտի 2005 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Առասպելական Նոյյան տապանը Արարատի վրա չի հայտանաբերվել. այն ամենը, ինչ նախկինում ընդունում էին որպես այդ լեռան վրա մնացած մի հսկայական նավի մնացորդներ, բնական կազմավորումներ են: Նման հավաստաիցմամբ «Ինտերֆաքսում» մամլո ասուլիսի ժամանակ հանդես են եկել Մեծ Արարարտ լեռ (Թուրքիա) կատարած արշավի մասնակիցները, որը կազմակերպվել էր «Կոսմոպոիսկ» գիտահետազոտական կենտրոնի եւ «Անհայտ մոլորակ» ընկերության կողմից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Այն ամենը, ինչ մենք տեսանք, բոլոր նմուշները, որ մենք հավաքեցինք, վկայում են այն մասին, թե Արարատի արեւմտյան լանջին Նոյյան տապան չկա: Ամեն դեպքում, 1840 թվականի հրաբուխի ժայթքումից հետո, որն ամեն ինչ ոչնչացրել էր, այդ թվում եւ քարացած ծառը, ոչ մի նավ պահպանվել չէր կարող»,-ասել է «Կոսմոպոիսկի» ղեկավար Վադիմ Չերնոբրովը: Չերնոբրովի ղեկավարած արշավախումբը 2004 թվականի երկրորդ կեսին բարձրացել է նախկինում չհետազոտված Արարատ լեռան արեւմտյան լանջով, տեսագրել է եւ Մոսկվա է բերել այնտեղ հայտնաբերված նյութերի նմուշները: Հետազոտողների եզրակացությունը միակն է` Արարատի վրա գտնվող օբյեկտներից եւ ոչ մեկը, որը նախկինում դիտարկվում էր որպես «Նոյյան տապանի» հնարավոր վերջին հանգրվան, նավի բեկոր չի: Այդ ամենը` տարօրինակ բնական կազմավորումներ են , հրաբխային ակտիվության հետեւանքներ, երկրաբանական անոմալիաներ: Ինչպես պարզաբանել է Չերնոբրովը, Արարատի արեւմտյան լանջը ընտրվել է հետազոտությունների համար, քանի որ բոլոր մյուս լանջերի վրա մարդիկ եղել են բազմիցս անգամ` Հյուսիսային լանջի վրա են տեղադրված թուրքական ռազմական օբյեկտները, իսկ Արեւելյանն ու Հարավայինը բաց են լեռնագնացների եւ զբոսաշրջիկների համար: Բացի այդ, լեռան հենց արեւմտյան լանջին, որը Արարատի 1840 թվականի վերջին հրաբխային ժայթքումից հետո, ամերիկյան արբանյակները գրանցել են այսպես կոչված «արարատյան անոմալիան», որը վերեւից արված լուսանկարների վրա կողքի ընկած նավ է հիշեցնում: Հետազոտողը նշել է նաեւ, որ արշավախումբը, ղեկավարվելով ավելի վաղ հրապարակված տվյալներով, իսկապես, հայտնաբերել է լանջի տարբեր մակարդակներում չորս օբյեկտ, որոնք տապան են հիշեցնում` նրանցից երեքը բնական կազմավորումներ են, իսկ մեկը սովորական ոչխարների ավերված փարախ է: Այնուամենայնիվ, հետազոտողները չեն կարծում, թե Նոյյան տապանի թեման փակվում է, ենթադրելով, որ նրա ուսումնասիրությունը կարող է այլ ուղղությամբ ընթանալ: Նրանց խոսքերով, դա է վկայում նաեւ Հայաստանում ` Էջմիածնում պահվող սրբությունը` քարացած փայտի մի բեկոր խաչով, որն ըստ առասպելի առասպելական նավի մի մասն է կազմել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |