Թուրքիան Եգիպտոսին կտրամադրի մեկ միլիարդ արժողությամբ վարկ![]() 2 հոկտեմբերի 2012 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները պայմանավորվել են Կահիրեին մեկ միլիարդ դոլար արժողությամբ վարկ տրամադրել: Համաձայնությունը կնքվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի բանակցությունների արդյունքում, հաղորդում է Hurriyet-ը: Կողմերը հայտնել են, որ աշխատում են ևս մեկ ֆինանսական ծրագրի շուրջ, որի միջոցով Թուրքիայից Եգիպոս կարտահանվեն ապարնքներ և զանազան ծառայություններ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ առաջիկայում երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կաճի մինչև 10 մլրդ-ով: Վերջերս քաղաքական անկայունության արդյունքում Եգիպտոսի ֆինանսական դրությունն էապես վատացել է: 2011-ին երկրի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 7.9 տոկոսը: 2012-ին Եգիպտոսի բյուջեի ընդհանուր դեֆիցիտը կազմել է 22.6 մլրդ: Կահիրեն արդեն դիմել է ԱՄՀ-ին` 4.8 մլրդ դոլար արժողությամբ օգնություն ստանալու կանկալիքով, հաղորդում է lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |