Նավթի համաշխարհային գները նվազել են Եվրոպայից նորությունների ֆոնին![]() 3 հոկտեմբերի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում նվազել են Եվրոպայից նորությունների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները: WTI տեսակի ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին նվազել է 0.59 դոլարով կամ մեկ բարելի համար մինչև 91.89 դոլարով: Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.62 դոլարով` մինչև մեկ բարելի համար 111.57 դոլարով: Նախօրեին ներդրողների ուշադրությունը սևեռվել է եվրագոտուց նորությունների վրա: Աvելի վաղ Ռոյթերս գործակալությունը հաղորդել է, որ Իսպանիան պատրաստվում է դիմել արտաքին ֆինանսական օգնություն ստանալու համար արդեն գալիք հանգստյան օրերին: ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները հանգեցրել են Իսպանիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության անկման: -LH- ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |