«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա![]() 3 հոկտեմբերի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հոկտեմբերի 10-ից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա` հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Թե որն է այցի նպատակը, «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Թերթը փորձել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ օրակարգով է այն տեղի ունենալու: «ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»,- պատասխանել է պարոն Արզումանյանը` ըստ էության չհերքելով թերթի աղբյուրներից ստացած տեղեկությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |