«Հայկական ժամանակ» . Ոչ մի երաշխիք չկա, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա![]() 3 հոկտեմբերի 2012 - 09:49 AMT PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում թանկանա Երևանի ներքաղաքային տրանսպորտի, մասնավորապես` միկրոավտոբուսների ուղեվարձը: Նման հետևության է հանգել «ՀԺ»-ի թղթակիցը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ստացած պատասխանից: Ըստ այդ պատասխանի, միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով գործող ուղեվարձի փոփոխություն առաջիկայում չի նախատեսվում: Այսինքն, թեև արդեն իսկ պայմանագրերը կնքված են, բայց չի բացառվում, որ դրանք հետագայում կարող են վերակնքվել արձանագրելով ուղեվարձի փոփոխված գինը: «Թե որքան է տևելու այդ «աոաջիկա»-ն, հայտնի չէ: Պետք է ենթադրել, սակայն, որ միկրոավտոբուսների ուղեվարձը կթանկանա, երբ, ըստ փորձագետների, մարտին բարձրանա գազի գինը: «Առաջիկայում չի նախատեսվում» նաև ավտոբուսների ուղեվարձի փոփոխություն: Այս դեպքում համապատասխան պայմանագրեր ընդհանրապես չկան: Առայժմ»,-գրումէ թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |