Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 11 հորիզոնականով![]() 3 հոկտեմբերի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և 503 միավորով զբաղեցնում է 64-րդ տեղը: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 8-րդ հորիզոնականում է 1106 միավորով, Դանիան 18-րդն է 944 միավորով, Չեխիան 22-րդ հորիզոնականում է 837 միավորով, Բուլղարիան` 55-րդ տեղում է 565 միավորով, իսկ Մալթան 153- րդն է 156 միավորով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1611 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1459 միավորով, եռյակը եզրափակում է Պորտուգալիայի ընտրանին 1259 միավորով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |