Լևոն Շիրնյան. Ռուս-վրացական հարաբերությունները կարող են կարգավորվել Հայաստանի շահերի հաշվին![]() 3 հոկտեմբերի 2012 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ ընդդիմության հաղթանակը և ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կարող է բացասական անդրադառնալ Հայաստանի վրա, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Նրանք (Վրաստանը) կպահանջեն իրենց գինը... Եվ, լիովին հավանական է, որ դա կլինի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Հայաստանի ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է նա Երևանում մամլո ասուլիսում: Նրա խոսքով, հայկական կողմը պետք է հաշվի առնի դա և թեև, հնարավոր է, որ այդպես չլինի, սակայն խնդիրը կա: «Քանի որ մենք գիտենք, որ պատմականորեն Ռուսաստանը կարգավորում է Վրաստանի հետ իր հարաբերությունները Հայաստանի ազգային և պետական շահերի հաշվին»,- հայտարարել է Շիրինյանը: Որպես օրինակ նա բերել է Վրաստանին սիրաշահելու համար ժամանակին Ջավախքը նրան հանձնելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |