Ուկրաինայում ներկայացվել է ցեղասպանությունների պատմության առաջին դասագիրքը![]() 3 հոկտեմբերի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ուկրաինացի ուսանողները կարող են ուսոմնասիրել ցեղասպան քաղաքականության և կառավարական բռնության աղմկահարույց դեպքերը հատուկ դասագրքով: Այդ մասին հայտնում է Analitika.at.ua-ն: Հոկտեմբերի 2-ին Կիևում տեղի է ունեցել Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը և XXդ. Քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման քաղաքականությունը՝ պատճառները, առանձնահատկությունները և հետևանքները» գրքի շնորհանդեսը: Այն նախատեսված է հումանիատր մասնագիտությունների ուսանողների համար: Գիրքը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման, 1932-33թ. Ուկրաինայում Գոլոդոմորի, եվրոպացի հրեաների Հոլոքոսթի, Երրորդ ռայխի կողմից գնչուների հետապնդման, ԽՍՀՄ փոքր ժողովրդների բռնի տեղահանման, Կամբոջայի 1975-78թթ. ցեղասպանության, Բալկաններում 1992-99թթ. էթնիկ զտումների, Ռուանդայի 1994թ. ցեղասպանության մասին: Գիրքն ընդգրկվել է 2012թ. Լվովի «Հրատարակիչների ֆորումի» 18 լավագույն գրքերի ցանկում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |