Լևոն Շիրինյանը խորհուրդ է տալիս հայ պաշտոնյաներին բարեկարգել բանտերը, չէ որ դրանք կարող են նրանց պետք գալ![]() 3 հոկտեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեկնաբանել է Վարդան Օսկանյանին քաղաքական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, կոչ անելով պաշտոնյաներին բարելավել Հայաստանում արդարադատության համակարգը: «Ես խորհուրդ եմ տալիս մեր բոլոր պաշտոնյաներին, ինչպիսի բարձր պաշտոն էլ զբաղեցնեն. կարգի բերեք բանտերը և մեկուսարանները և փորձեք իրագործել արդարադատություն, քանի որ, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ վերջին ժամանակները բանտ նստելու շատ դեպքեր են լինում»,- հեգնանքով նշել է նա: Շիրինյանի խոսքով, խնդիրը նրանում չէ, թե Օսկանյանի գործում «քաղաքական պատվեր կա, թե ոչ», այլ նրանում, որ երկրում վստահություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ և չի իրականացվում արդարադատություն: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հետագա հարաբերություններին, ապա, քաղաքագետի կարծիքով, հիմա նրանց միջև ընթանում է «նյարդերի պատերազմ»: Միաժամանակ նա չի բացառել, որ «համաչափությունը պահպանելու համար» առաջիկայում կարող են պատասխանատվության ենթարկվել ՀՀԿ բարձրաստիճան գործիչներ: Դրա հետ կապված նա հավելել է, որ Սոցիալական ապահովման պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին չի համարում Օսկանյանին համարժեք կերպար: Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում բավարարվել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին` «Սիվիլիթաս» հիմնադրամի փողերի յուրացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |