Վ. Էնֆիաջյանը կարող է դառանալ ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ![]() 3 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամվոր Վահե Էնֆիաջյանը կարող է նշանակվել եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին, ԲՀԿ-ում որոշել են, որ Էնֆիաջյանն այդ պաշտոնում կփոխարինի կուսակից Մարտուն Գրիգորյանին, ով իր հերթին կզբաղեցնի գյուղատնտեսության և բնության պահպանության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը թափուր էր մնացել սեպտեմբերին 9-ին որպես Գյումրու քաղաքապետ նրա նախկին նախագահ, ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանի ընտրվելուց հետո: Այժմ Էնֆիաջյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է: Իր հերթին ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է PanARMENIAN.Net ի թղթակցին այդ տեղեկատվությունը, հայտարարելով, որ կուսակցությունում հիմա քննարկումներ են տեղի ունենում այս հարցերի շուրջ: «Մենք առաջիկա օրերին կանցկացնենք խմբակցության խորհրդակցություն և վերջնական որոշումներ կկայացնենք գյուղատնտեսության և եվրաինտեգրացման հանձնաժողովների վերաբերյալ»,- հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |