Սիսիանցի երեխաները 2 շաբաթ կհանգստանան «Անուշ հայրենիք» ճամբարում

PanARMENIAN.Net - ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության նախաձեռնությամբ և սիսիանցի երիտասարդ դաշնակացականների օժանդակությամբ, «Անուշ հայրենիքն» արդեն երրորդ տարին է՝ Սիսիանում երեխաների ամառային հանգիստ է կազմակերպում:

Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, ճամբարում հանգստանում է 4-16 տարեկան ավելի քան 300 երեխա: 4-10 տարեկան երեխաները ճամբար հաճախում են շաբաթական 3 օր, նրանց համար կազմվել է թեթև խաղային ծրագիր: 11-16 տարեկան երեխաները հաճախում են 5 խմբով:

Երեխաների հետ լիբանանահայ 6 կամավոր է աշխատում: Նրանցից մի քանիսն առաջին անգամ են Հայաստանում: Ասում են, որ ուրախ են իրենց հայրենիքի երեխաների հետ շփվելու և հայրնիքը տեսնելու եզակի հնարավորության համար Տպավորված են հայ երեխաների ուսումնատենչությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---