«Պողոսյան պարտեզները» մշակել է Սիրահարների այգու եռամյա զարգացման ծրագիր![]() 3 հոկտեմբերի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամը 2011 թվականին մշակել է Սիրահարների այգու եռամյա կայուն զարգացման ծրագիր: Ինչպես այսօր Ճարտարապետների միությունում հանրային քննարկման ժամանակ նշեց հիմնադրամի տնօրեն Սարհատ Պետրոսյանը, ծրագրի նպատակն է այգու շահագործումը և զարգացումը դարձնել ավելի կայուն` ապահովելով ինքնաֆինանսավորման մասնաբաժնի շարունակական ավելացում։ Դրա շրջանակում Պողոսյան պարտեզները այգու շահագործման և պահպանության, կանաչապատ տարածքների զարգացմանը զուգահեռ 2012 - 2014 թվականներին նախատեսում է իրականացնել հետևյալ նախագծերը` 1.Ամֆիթատրոնի հիմնանորոգում ու վերազինում, 2.Աշխատակազմի համար նախատեսված տեխնկական շինության կառուցում, 3.Այլընտրանքային էլեկտրոէներգիայի աղբյուրների տեղադրում, 4.Լճի հիդրոտեխնիակական համակարգի զարգացում, 5.Հասարակական զուգարանների կայուն ջրային համակարգերի համակցում, 6.Հարավ-արևմտյան մուտքային մասի կազմակերպում, 7.Սրճարանի համար ստորգետնյա խոհանոցային մասի կառուցում, 8.Ցանկապատերի վերանորոգում և ամբողջացում, 9.Քաղաքային կահույքի (նստարան, աղբաման և այլ) զարգացում։ Այդ ընթացքում նշված աշխատանքների համար Պողոսյան հիմնադրամը նախատեսում է ներդնել շուրջ 60 մլն ՀՀ դրամ։ Այն զգալիորեն նվազեցնելու է այգում շահագործման ու պահպանության ծախսերը և բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը։ Պողոսյան պարտեզները ՀՀ օրենսդրության շրջանակում նշված ծրագրի բոլոր փուլերում իրականացնելու է հանրային իրազեկում և լսում-քննարկումների անցկացում` ապահովելու համար այգու շահառուների հնարավորինս մասնակցություն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |