«EXPO-RUSSIA ARMENIA 2012» արդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-26 Երևանում![]() 3 հոկտեմբերի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - 2012թ հոկտեմբերի 24-26-ը Երևանում տեղի կունենա միջոցառում, որը նշանավորում է ՀՀ կառավարության շենքում EXPO-RUSSIA ARMENIA ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսի 5-րդ տարեդարձը: Հոբելյանական միջոցառման ընթացքում մեր երկրների առաջատար ընկերությունները կներկայացնեն էներգետիկայի, հեռահաղորդակցման, ապահովագրման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում գրանցած նորարարական նվաճումները: Ցուցահանդեսի հագեցած աշխատանքային ծրագիրը հաշվի է առնում Հարավային Կովկասում սոցիալական իրավիճակի և տնտեսական կոնյուկտուրայի առանձնահատկությունները: Երևանյան առաջին բիզնես-համագումարի շրջանակներում նախատեսվում են կլոր սեղաններ տրանսպորտի և կապի, Էներգետիկայի և բնական ռեսուրսների, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններում, ինչպես նաև հանդիպումներ ավանդաբար Ռուսաստանի հետ համագործակցող Հայաստանի ձեռնարկություններում և գիտահետազոտական հաստատություններում: Այս միջպետական միջոցառման աճող նշանակալիության հետևանքով տարեց տարի ավելանում է դրա մասնակիցների թիվը: Հոբելյանական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 արդյունաբերական ձեռնարկություններ Ռուսաստանի 35 շրջաններից և Հայաստանի բազմաթիվ ընկերություններ: «EXPO-RUSSIA ARMENIA 2012» ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Արտասահման-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Միջոցառումն անցկացում է Ռուսաստանի ԱԱՊ, ՌԴ Պետդումայի, Ռուսաստանի ԱԳՆ-ի և մյուս նախարարությունների և կառավարության, ՀՀ ԱԺ-ի և երկու երկրների մի շարք գործարար շրջանների բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի բարձր կարգավիճակի մասին վկայությունն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը բացման հանդիսավոր արարողությանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |