Թեհրանում բողոքում են ազգային արժույթի կտրուկ անկման դեմ

Թեհրանում բողոքում են ազգային արժույթի կտրուկ անկման դեմ

PanARMENIAN.Net - Թեհրանի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք բողոքում էին ազգային արժույթի կտրուկ անկման դեմ:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները այրել են անվադողեր և աղբարկղեր, շատերը ձերբակալվել են:

Վերջին մի քանի օրերին ռիալի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ անկում է ապրել 30 տոկոսով: Խանութների և փոխանակման կետերի մոտ 100 վրդովված սեփականատերեր հավաքվել են Իրանի ԿԲ շենքի առջև, որտեղ նրանց ցրեց ոստիկանությունը:

Ակցիայի կազմակերպիչներն են նախագահ Ահմադինեժադի հակառակորդները, որոնք հուսով են պաշտոնանկ անել նրան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---