Անդերս ֆոգ Ռասմուսենի մանդատը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկարացվել է ևս մեկ տարով![]() 3 հոկտեմբերի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պայմանավորվել են երկարացնել Անդերս ֆոգ Ռասմուսենի մանդատը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ տարով՝ մինչև 2014 թվականի հուլիսի ավարտը: Այդպիսով, Ռասմուսենը կհեռանա պաշտոնից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողության ավարտից ընդամենը մի քանի ամիս շուտ: Որպես կանոն, ՆԱՏՕ ղեկավարները նշանակվում են քառամյա ժամկետով՝ մեկ տարի երկարաձգման իրավունքով: Ռասմուսենի լիազորությունները երկարացնելու մասին որոշումն ընդունել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները չորեքշաբթի կայացած նիստում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Ռասմուսենը ստանձնել է 2009թ. օգոստոսի 1-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |