Տիգրան Սրգսյան. ՌԴ իշխանությունները ծանոթ են ՀՀ դիրքորոշմանը` վերջինիս տարածքում ԴՄԾ գործունեության անհնարինության վերաբերյալ![]() 3 հոկտեմբերի 2012 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսական իշխանություններին ներկայացվել է ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը` հանրապետության տարածքում Դաշնային միգրացիոն ծառայության ծրագրերի իրականացման անհնարինության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` խորհրդարանում պատգամավորական ժամի ընթացքում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին: Վարչապետի խոսքով, այս հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ, այդ թվում` միջկառավարական մակարդակում, և կրկին կբարձրացվի Երևանում առաջիկայում կայանալաիք ոչ կառավարական նիստի ընթացքում: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ մի բան է, երբ ՀՀ քաղաքացիները ծանոթանում է Ռուսաստան տեղափոխվելու պայմաններին Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչություններում, մեկ այլ բան, երբ դա իրականացվում է ՌԴ ԴՄԾ-ի կողմից: Իր հերթին Արզումանյանն ընդգծում է այդ հարցի կարևորությունը, նկատելով, որ «եթե նախկինում խոսում էինք «հոգեորսության» խնդրի մասին, ապա այս դեպքում խոսքը գնում է «մարդկանց իրական որսի» մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |