ԱՄՆ-ՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԹ28 մարտի 2005 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ այս շաբաթ ԱՄՆ-ում երթ կկազմակերպվի Ֆրեզնոից Սակրամենտո, որը կընթանան «Հանուն մարդկության» կարգախոսի ներքո: Ակցիայի նպատակն է` հիշեցնել Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ այլ ոճրագործությունների մասին, հաղորդում է Արմենպրեսը: Մի քանի տասնյակ մարդիկ կանցնեն 350 կմ տարածություն: Նրանցից մի մասը, քայլելով 19 օր, կհավաքվեն Կալիֆորնիայի օրենսդրական մարմնի մոտ, իրենց երախտագիտությունը հայտնելու համար Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ամերիկյան նահանգների օրենսդիրներին: Երթի անցկացման կապակցությամբ բացվել է ինտերնետ-կայք, որի այցելուների քանակը զարմացրել է նույնիսկ ակցիայի կազմակերպիչներին: Երթի անցկացմանն իրենց բարոյական եւ ֆինանսական աջակցության մասին են հայտնել Կենտրոնական Կալիֆորնիայի, Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ Բոստոնի հայկական համայնքները: Ակցիայի մասնակիցները Սակրամենտո կժամանեն ապրիլի 21-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |