ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ուղերձներ են փոխանակել, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ի պատասխան Ա.Բաղդասարյանի շնորհավորական ուղերձի` Կոնդոլիզա Ռայսը իր ուղերձում նշել է, որ մտադրություն ունի աշխատելու հանուն ապագայի, որը կապահովի խաղաղություն, անվտանգություն եւ ազատություն բոլորի համար: «Մարտահրավերները բազմաթիվ են եւ առջեւում շատ աշխատանք կա անելու», ավելացրել է նա: ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Արթուր Բաղդասարյանին բարի ցանկությունների համար:
 Ուշագրավ
---