Սարաևոյում ՈՒԵՖԱ-ն կանցկացնի առաջին սեմինարը` նվիրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը

Սարաևոյում ՈՒԵՖԱ-ն կանցկացնի առաջին սեմինարը` նվիրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-5-ին Սարաևոյում ՈՒԵՖԱ-ն կանցկացնի առաջին սեմինարը` նվիրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը:

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքում հանդիպման են հրավիրվել ՈՒԵՖԱ-ի բոլոր 53 ասոցիացիաների ներկայացուցիչները: Սեմինարն անցկացվում է KISS ծրագրի շրջանակներում, որը թույլ է տալիս ազգային ֆեդերացիաներին փորձով և գիտելիքներով փոխանակվել կարևոր ոլորտներում և դրանով հանդերձ նպաստել Եվրոպայում ֆուտբոլի ընդհանուր բարեկեցությանը:

Հանդիպման նպատակն է հստակ որոշել, թե ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և ինչպիսին է նրա նշանակությունը ժամանակակից մենեջմենթում, որտեղ այն սկսում է խաղալ ավելի կարևոր դեր: Սարաևոյում հանդիպմանը մասնակիցները կգնահատեն, թե ինչպես են այդ միտումները շոշափում ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաներին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---