2013-ի հունվարի 1-ից Հայաստանը չեղյալ կհայտարարի մուտքի արտոնագրերը ԵՄ երկրների համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստում որոշում է ընդունել չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրի պահանջները ԵՄ անդամ-երկրների և այն երկրների համար, որոնք կիրառում են Շենգենյան դրույթները: Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նման որոշումն ուղղված է այդ երկրների հետ հարաբերությունների խորացմանը, զբոսաշրջության զարգացմանը: «Մենք ակնկալում ենք, որ պատասխան քայլ կլինի ԵՄ կողմից մեր քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ռեժիմը հեշտացնելու ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից և նախատեսում է, որ Հայաստանը չեղյալ կհայտարարի մուտքի արտոնագրի մասին պահանջները ԵՄ 27 երկրների և 4 երկրների համար, որոնք կատարում են Շենգենյան պահանջները (Իսլանիդա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա): «Արտասահմանցիների մասին» օրենքի համաձայն քաղաքացիները, ովքեր իրավունք ունեն Հայաստան ժամանել առանց մուտքի արտոնագրի, կարող են գնտվել այստեղ տարեկան մինչև 180 օր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |