Ռիչարդ Կիրակոսյան. Վրաստանը չպետք է մոռանա, որ գտնվում է Ռուսաստանի կողքին, այլ ոչ թե ԱՄՆ-ի![]() 4 հոկտեմբերի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հույս ունի, որ Վրաստանի ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո նրա արտաքին քաղաքականության մեջ տեղի կունենան փոփոխություններ, և Վրաստանը կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը բխում է Հայաստանի շահերից: Ինչ վերաբերվում է ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հայտարարություններին, որոնք որոշ հիասթափություն են առաջացրել ռուսական իշխանությունների մոտ, ապա Կիրակոսյանը կոչ է արել հիշել, որ Վրաստանը տարածաշրջանում գտնվում է Ռուսաստանի կողքին, այլ ոչ թե ԱՄՆ-ի: «Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է, այլ ոչ թե Ատլանտան»,- նշել է նա: Վրաստանում ընտրությունները կայացել են հոկտեմբերի 1-ին: ԿԸՀ նախնական տվյալներով, քվեաթերթիկների 97,03 տոկոսի հաշվարկից հետո «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան կուսակցական ցուցակներով հավաքել է ձայների 55 տոկոսը, Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը` 40,27 տոկոս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |