Վանես Մարտիրոսյանի նախկին մարզիչը չի հավատում նրա հաղթանակին Էրիսլենդի Լարայի դեմ մարտում![]() 4 հոկտեմբերի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային կարգում Վանես Մարտիրոսյանի և Էրիսլենդի Լարայի միջև մենամարտի ամսաթիվը մոտենալուն զուգահեռ դրա շուրջ մթնոլորտը թեժանում է, և երկու կողմերը խոստանում են ռինգում պատժել միմյանց: «Ես պատրաստվում եմ ցույց տալ, թե ինչպես է պետք ծեծել Լարային: Ես իմ խոսակցությունը կշարունակեմ ռինգում: Լարայի թիմը նույնիսկ չի կասկածում, թե ինչ տեղի կունենա: Դա կլինի մեծ մարտ: Կհանդիպենք նոյեմբերի 10-ին»,- հայտարարել է Մարտիրոսյանը: «Դատարկախոսությունն ավարտվել է: Եկել է բռնցքամարտի ժամանակը: Իսկական տղամարդիկ կռվում են, այլ ոչ թե խոսում: Մենք կտեսնենք, թե մեզանից ով է իսկական տղամարդը»,- պատասխանել է Լարան: Լարայի մարզիչ Ռոննի Շիլդսը, ով նախկինում մարզել է Մարտիրոսյանին, նշել է, որ մինչև հիմա Մարտիրոսյանը հաղթող է եղել, բայց նա երբեք չի հանդիպել այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսին Լարան է. «Վանեսը ուժեղ տղա է և լավ մարտիկ, բայց նա երբեք չի մենամարտել Էրիսլենդիի նման բռնցքամարտիկի հետ»: Մենամարտում հաղթողը կդառնա WBC չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ մարտի պարտադիր հավակնորդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |