Ստեփան Սաֆարյան. ԲՀԿ-ն պետք է ընտրությունների գնա Գագիկ Ծառուկյանի թեկնածությամբ![]() 4 հոկտեմբերի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանի» համար ստեղծված իրավիճակում նախապատվելի կլինի նախագահական ընտրությունների գնալ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, դա թույլ կտա ԲՀԿ-ին խուսափել ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունից, այնպես էլ քոչարյանական քաղաքականությունից, որի մարմնացումն է Վարդան Օսկանյանը: Սաֆարյանը նշել է նաև, որ նույնիսկ եթե ԲՀԿ և ՀՀԿ միջև կա իրական դիմակայություն, վտանգ կա, որ Ծառուկյանը ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասն իր կողմը կքաշի, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում: Սաֆարյանը նաև համաձայն չէ այն տեսակետին, որ Վարդան Օսկանյանը կարող է լինել ԲՀԿ թեկնածուն նախագահական ընտրություններում: ՀԱԿ և «Ժառանգության» աջակցությունն Օսկանյանին նա բացառել է՝ կարծիք հայտնելով, որ ՀՅԴ-ն, Քոչարյանի հանդեպ իր ողջ համակրանքով հանդերձ, դժվար թե սատարի նրա թեկնածությանը: ՀԱԿ-ի կողմից Օսկանյանին աջակցելու հավանականության մասին Սաֆարյանն ասել է. «Ծանոթ լինելով Տեր-Պետրոսյանի բնավորությանը, չեմ կարծում, որ նա կների Օսկանյանին մարտի 1-ը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |