Կալիֆորնիայում կհնչի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»

Կալիֆորնիայում կհնչի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայ ֆլեյտահար և դիրիժոր Տիգրան Առաքելյանը Կալիֆորնիայի Նորթրիջի նվագախմբի հետ կներկայացնի Արամ Խաչատրյանի հանրահայտ «Դիմակահանդես» սյուիտը: Ինչպես PanARMENIAN.Net ին ԱՄՆ-ից հայտնեց դիրիժորը, համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին` Նորթրիջում:Տիգրան Առաքելյանը ղեկավարում է Լոս Անջելեսի երիտասարդական նվագախումբը, Նորթրիջի, Էքո երիտասարդական նվագախումբը:

Նա ղեկավարել է նաև Կալիֆորնիայի, Սիեթլի Կադանս նվագախմբերն ու «Նիմբուս» համույթը: Որպես ֆլեյտահար նա մասնակցել է տարբեր փառատոներи. Դիլիջան, World Fest և այլն, նվագել մի շարք հայտնի համերգասրահներում, հանրահայտ կատարողների հետ: Բազմաթիվ մրցանակների և կրթաթոշակների դափնեկիր է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---