Աշտարակում կնշեն Պերճ Պռոշյանի 175-ամյակը

Աշտարակում կնշեն Պերճ Պռոշյանի 175-ամյակը

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի հետ` հոկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում (Աշտարակ), կազմակերպում է հայ մեծանուն վիպասանի ծննդյան 175-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Հոբելյանական հանդիսության շրջանակում նախատեսվում է ժամերգություն Կարմրավոր եկեղեցում, այնուհետև, ողջույնի և բացման խոսքով հանդես կգան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, գրողի տուն-թանգարանի վարիչ Մ. Թումանյանը, ելույթ կունենան գրողներ և մեծն վիպասանը կներկայացվի ժամանակակիցների հուշերում: Հանդիսությունը կուղեկցվի երաժշտական կատարումներով, թատերական բեմադրություններով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---