«Սատանայի փաստաբանի» ռեժիսորի նոր ֆիլմի գլխավոր դերերում Ջեյսոն Սթեթհեմն ու Ջենիֆեր Լոպեսն են (վիդեո)

«Սատանայի փաստաբանի» ռեժիսորի նոր ֆիլմի գլխավոր դերերում Ջեյսոն Սթեթհեմն ու Ջենիֆեր Լոպեսն են

PanARMENIAN.Net - «Սատանայի փաստաբանի» ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի նոր ֆիլմի թրեյլերը պատրաստ է: «Փարքեր» կինոնկարի գլխավոր դերերում Ջեյսոն Սթեթհեմն ու Ջենիֆեր Լոպեսն են: Ֆիլմը պատմում է «ազնիվ գողի» մասին, որի գործելու կարգախոսն է «Մի' գողացիր նրանցից, ովքեր այդքան չունեն, մի' օգնիր նրանց, ովքեր արժանի չեն»: Գլխավոր հերոսին դավաճանում են իր իսկ գործընկերները, խլում նրա բաժինն ու մահվան դուռը նետում: Հրաշքով փրկված Փարքերը (Ջեյսոն Սթեթհեմ) որոշում է վրեժ լուծել, և այդ գործում նրան օգնում է անշարժ գույքի գործակալ Լեսլին (Ջենիֆեր Լոպես): Ֆիլմը հիմնված է հայտնի գրող Դոնալդ Ուեսթլեյքի վեպի վրա: Կինոնկարի կարգախոսն է. «Մաքուր ծլկելու համար պետք է կեղտոտ խաղ վարես»:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---