Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սիրելի ուսուցիչներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել Արցախում»,-ասել է Բակո Սհակյանը:

Նախագահն ընդգծել է, որ կրթությունը հանդիսանում է ԼՂՀ զարգացման առանցքային ուղղություններից մեկը, առանց որի անհնար կլինի արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում:

Նա հավելել է, որ ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Սահակյանը վստահեցրել է, որ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:

Եզրափակելով իր խոսքը` նախագահն ասել է. «Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր աշխատանք ու ամենայն բարիք»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---