Ռուբեն Հակոբյանը խոստովանել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև «որոշակի հարցեր» կան![]() 5 հոկտեմբերի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոստովանել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև որոշակի խնդիրներ կան: Խորհրդարանում ճեպազրույցում նա հայտարարել է, որ կուսակցությունների միջև լուրջ հակասություններ չկան, այլ կան ընդամենը որոշակի հարցեր, որոնք կպարզաբանվեն և կհարթվեն «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի` Հայաստան վերադառնալուց հետո, ով այժմ գտնվում է արտասահմանում: «Ինչ վերաբերվում է հարաբերություններին, ապա այստեղ կան որոշակի հարցեր, և այդ հարցերին բացատրություն կտրվի Քոքոբելյանի վերադարձից հետո»,- նշել է նա: Հակոբյանը նաև անդրադարձել է երկու կուսակցությունների առաջնորդների միջև պայմանավորվածության թեմային, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից հրաժարվի, Քոքոբելյանի նույնպես կհրաժարվի իր մանդատից, ինչպես նաև «Ազատ դեմոկրատների» հայտարարությանը, որ նման պայմանավորվածություն չի եղել: Նրա խոսքով, ավելի լավ կլինի, որպեսզի այդ հարցին պատասխանեն կուսակցության առաջին դեմքերը: Հակոբյանը նաև հաղորդել է, որ հավանաբար մինչև հոկտեմբերի 10-ը Թևան Պողոսյանը կստանա իր պատգամավորական մանդատը և կկարողանա ձեռնամուխ լինել աշխատանքին խորհրդարանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |