Ռուբեն Հակոբյան. Վարդան Օսկանյանը դարձավ ՀՀԿ և ԲՀԿ միջև խաղի կանոնների զոհը![]() 5 հոկտեմբերի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը դարձել է այն խաղի կանոնների զոհը, որը վարում են իշխող ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ժամանակին ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուց ի վեր, ասել է ԱԺ պատգամավոր, «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հավելել է, որ չի կարծում, թե իշխանությունների գործողություններն ուղղված են ԲՀԿ-ի դեմ, այլ իր անձնական կարծիքով, միայն Վարդան Օսկանյանի դեմ: Դրա հետ կապված նա կոչ է արել ուշադրություն դարձնել երկու կուսակցությունների համագործակցության վրա Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ և խորհրդարանում մեծամասնական համակարգով լրացուցիչ ընտրություններում հնարավոր համագործակցության: Իր հերթին, ՀՅԴ անդամ, պատգամավոր Աղվան Վարդանյանը հերթական անգամ նշել է, որ այդ գործի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ: «Եթե պարոն Օսկանյանը չմտներ քաղաքականություն, գլխավոր դատախազությունը չէր մտնի Ազգային ժողով»,- ասել է նա: Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վադան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |