Արամ Մանուկյանը հերքել է տեղեկատվությունը Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի գաղտնի հանդիպման մասին![]() 5 հոկտեմբերի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գաղտնի արտերկրյա հանդիպման մասին: Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանը գտնվում է Հայաստանում: «Մենք ոչ մի խնդիր կամ բարդույթ չունենք, որպեսզի չհանդիպենք կուսակցություններից որևէ մեկի հետ: Ի՞նչ կարիք կա գաղտնի հանդիպման: Հորինված հեքիաթ»,- հայտարարել է Մանուկյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |