ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է, ՈՐ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է «ՎՏԱՆԳԱՎՈՐ» ԼԻՆԵԼ

PanARMENIAN.Net - Մանուկյան» ՍՊԸ-ի ղեկավարությունը անձամբ է տեղեկացրել Ֆիլիպ Կիրկորովի պրոդյուսերին, որ քաղաքական սխալ է տեղի ունեցել եւ նրա ներկայությունը Երեւանում դառնում է ոչ այնքան անվտանգ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մանուկյան» ՍՊԸ մամլո քարտուղար Թերմինե Այրումյանը: Մեկնաբանելով համերգի հակառակորդների բողոքի նամակը, նախօրեին ուղղված համերգի կազմակերպիչներին եւ մայրաքաղաքի քաղաքապետարան` նա նշել է«Երեւանում Ֆիլիպ Կիրկորովի համերգի կազմակերպիչների լռությունը ի պատասխան համերգը չեղյալ հայտարարելու պահանջին, հանգեցրել է նրան, որ նամակում ակնհայտ սպառնալիքներ են եղել»: Միեւնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ Կիրկորովը չի հրաժարվել համերգներից եւ միայն ափսոսանք է հայտնել, որ նրան չի հաջողվի հանդես գալ Երեւանում: Պատասխանելով 3 մլն դրամի վերաբերյալ հարցին, որոնք , ինչպես նա հայտարարել էր ավելի վաղ, ֆինանսական աջակցության տեսքով տրամադրել էր մայրաքաղաքի քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամը` այս անգամ Թերմինե Այրումյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանի կողմից աջակցություն չի եղել: Օգտվելով առիթից, Թ.Այրումյանը ներողություն է խնդրել եգչուհիներ Աննա Աղաջանյանից եւ Վարդուհի Վարդանյանից` օբյեկտիվ պատճառներով Ֆիլիպ Կիրկորովի համերգային ծրագրում հանդես գալու հնարավորությունից զրկվելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---